-
10.02.2017|
12:32
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում մայիսի 20-ին ժամը 19:00-ին տեղի կունենա ՀՀ վաստակավոր արտիստ, սիրված երգիչ Հարութ Փամբուկչյանի՝ Ձախ Հարութի մենահամերգը:
-
10.02.2017|
12:17
Դերասան ԲԱԲԿԵՆ ՉՈԲԱՆՅԱՆԻ հետ մեր զրույցը «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմում նրա կերտած կերպարի, ստեղծագործական նրբերանգների, կինոյի ազդեցության ու հանդիսատեսի արձագանքի մասին է: Բաբկեն Չոբանյանը խաղում է հատուկ նշանակության ջոկատի հրամանատարի` Արմանի դերը: Ֆիլմի առաջին մասում Արմանին մարմնավորում է Սամվել Թոփալյանը:
-
10.02.2017|
12:09
ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կրտսեր գիտաշխատող, հնագետ ԼԵՎՈՆ ՄԿՐՏՉՅԱՆԻ հետ մեր զրույցը աշտարակաձև կառույցների մասին է:
-
10.02.2017|
11:37
«Իրատեսի» հյուրն է կոմպոզիտոր, դասական և ջազային երաժշտարվեստի բացառիկ վարպետ, Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, Երևանյան ջազային փառատոնի, ՀՀ մշակույթի նախարարության, Երևանի քաղաքապետի ոսկե մեդալակիր ՍՏԵՓԱՆ ՇԱՔԱՐՅԱՆԸ:
-
10.02.2017|
11:32
Ես ճեմարան եկա 1990 թվականի սեպտեմբերի 1-ին, մասնակցեցի բացման արարողության համերգային ծրագրին։ Իմ մշտական խաղընկերուհի Հայկուհի Խուդավերդյանի հետ հանդես եկանք երգիծական մանրապատումներով։
-
08.02.2017|
19:52
Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի և Շիրակի թեմի Սուրբ Աստվածածին «Յոթ Վերք» եկեղեցու երիտասարդական միության նախաձեռնությամբ` փետրվարի 11-ին, ժամը 18:00-ին, Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի Մհեր Մկրտչյանի անվան փոքր դահլիճի բեմում կցուցադրվի Հարոլդ Փինթերի «Սիրային խաղեր» լիրիկական կատակերգությունը` նվիրված սիրո և երիտասարդների արագահաս բարեխոս Սուրբ Սարգսի տոնին:
-
08.02.2017|
19:52
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի նախաձեռնությամբ` փետրվարի 15-28-ը, կանցկացվի «Հայ կոմպոզիտորական արվեստի 8-րդ փառատոնը», որն այս տարի նվիրվում է հայ անվանի կոմպոզիտոր Հարո Ստեփանյանի 120-ամյա հոբելյանին:
-
07.02.2017|
17:20
Փետրվարի 8-ին Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժորական վահանակի մոտ կկանգնի Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ Համերգը կայանալու է Մոսկվայի երաժշտության միջազգային տան ֆիլհարմոնիկ մեծ դահլիճում։
-
07.02.2017|
17:18
ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ փետրվարի 6-ին, կյանքի 81-րդ տարում մահացել է արվեստաբան, հայ արվեստի շուրջ բազմաթիվ հոդվածների, մենագրությունների և գրքերի հեղինակ, Մովսես Խորենացի մեդալակիր Պողոս Հայթայանը:
-
07.02.2017|
12:05
Փորձեմ գրառել մտորումներս` վերհանելով սոնավանական երկերի գաղափարական ենթատեքստային շերտերը աշխարհաքաղաքական արդի բարդ ժամանակի հոլովույթում՝ ահագնացող հակամարտություններ, պատերազմներ… «Լիբրետո անապատի համար» ժողովածուի հեղինակը սկիզբ-զարգացում-ավարտ դասական կառուցվածքով իր եռապատում գրքի էջերում այդ խնդիրների լուծման հեռանկարն է բացահայտում՝ «բանաստեղծելով», որ այսպես շարունակվել չի կարող: